Ինդոնեզիայում լքված տանը բազմոցի վրա նստած կմախք են հայտնաբերել

Ինդոնեզիայի գյուղերից մեկի լքված տանը բազմոցի վրա նստած կմախք են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է Asia One պորտալը:

Տունը լքված է եղել 2014 թվականից, 2019-ի մայիսին սեփականատիրոջ ներկայացուցիչը մաքրել է կանաչապատ տարածքը, սակայն տուն չի մտել:

Մեկ շաբաթ առաջ` հունվարի 14-ին, տղամարդը եկել է ստուգելու տունը: Նա տեսել է, որ պատուհանները կոտրված են եղել, դուռն էլ` բաց: Տանը` բազմոցի վրա, կմախք է նստած եղել, որի վրա կապույտ անջրանցիկ վերարկու է եղել:

Հանգուցյալի սեռն ու մահվան պատճառն անհայտ են: Ոստիկանությունն աշխատանքներ է տանում դեպքի հանգամանքները պարզելու համար:

Այս թեմայով
am