«Չանեք էլ տենց բան, պարոն Գորգիսյան, որովհետեւ չի կարելի». «Իմ քայլի» պատգամավոր

Ես ուզում եմ դիմելով մեր գործընկեր Էդմոն Մարուքյանին, ասել՝ էս ի՞նչ տոն ա, ես ի՞նչ խոսելաձեւ է, ինչի համար է այս ամենը: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Խորհուրդը լավ բան է, կարելի է այն լսել, ընդունել, եթե այդ խորհուրդը կառուցողական է, բովանդակային է, եթե այդ խորհրդի մեջ ցինիզմ չկա: Եթե այդ խորհուրդն իսկապես միտված է իսկապես պետական շահին: Բայց սա ի՞նչ տոն է: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նույն ձեւ արձագանքներ լինեն, ինչ կդառնա այդ ամենը»,-ասաց նա:

Վաղարշակ հակոբյանն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ելույթին, որտեղ նա «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին համեմատել էր Արմեն Աշոտյանի հետ՝ նշելով, որ իր մոտ տպավորություն է, որ Աշոտյանը պարիկ է հագել ու եկել ԱԺ:

«Պարոն Գորգիսյան, ձեզ դուր կգա՞ր, եթե ձեզ նման համեմատություն անեին: Ես կարծում եմ, որ դուք պետք է ներողություն խնդրեք: Չանեք էլ տենց բան, պարոն Գորգիսյան, որովհետեւ չի կարելի, դա կարող է վիրավորել մարդուն:

 

Այս թեմայով
am