«Մի սպրիչով ամբողջ գյուղի անասուններից արյուն են վերցնում». Մխչյանի բնակիչ

Եթե այդ գյուղում լինի մի հատ հիվանդ անասուն, ամբողջ գյուղի անասունների պատասխանը գալու է՝ հիվանդ, որովհետեւ մի սպրիչով ամբողջ գյուղի անասուններից արյուն են վերցնում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ասաց Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներից մեկը։ Նշենք, որ Մխչյանի բնակիչները բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:

«Թող բժիշկները գան, չնայած մարդիկ 30 հազար դրամով չեն աշխատում, բոլորն էլ թողել գնացել են։ Ես եւ անասուն մորթող եմ եւ անասնապահ, վաղը մյուս օրը զանգեմ Պողոսին, ասեմ՝ գալիս եմ ցլիկը մորթեմ, Պողոսը կզանգի անասնաբույժին, նա կգա էդ մարդու անասունը կստուգի։ Անասնաբույժն ինձ կասի՝ առողջ է, ես կմորթեմ։ Թող լինի գյուղապետի տեղեկանքով, որ առողջ է։ Ես էդ անասունը կմորթեմ, կդնեմ իմ մեքենայի մեջ, երբ իմ մեքենան չի համապատասխանի ստանդարտներին, մաքուր չի լինի, ապա այդ ժամանակինձ թող տուգանեն։ Մի սպրիչով ամբողջ գյուղի անասուններից արյուն են վերցնում։ Ուրեմն եթե այդ գյուղում լինի մի հատ հիվանդ անասուն, ամբողջ գյուղի անասունների պատասխանը գալու է՝ հիվանդ։ Ընտանիքում, որ երեխա է ծնվում, ո՞նց են այդ երեխային բարուրում, չեն անտեսում, մենք էլ, որ այդ հորթը ծնվում է բարուրում ենք, սպասում ենք 3 տարի, որ մեզ 3 մեշոկ արլյուր տա»։

 

Այս թեմայով
am