22-ամյա երիտասարդը ինքնասպան լինելուց առաջ նամակ է թողել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել հանրապետոթյան մարզերից մեկում։ Ժամը 22։30-ի սահմաններում մարզի բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել ոստիկանության տարածքային բաժին, որ շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի տուն, որտեղ դաշտամիջյան հատվածում ծառից կախված հայտնաբերել է տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 22-ամյա Գ. Ղ-ն իրենց գյուղում գտնվող իրեն պատկանող ծիրանի այգում ծիրանենի ծառից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Ոստիկաններն ու քննիչները նրա կողմից շահագործվող ավտոմեքենայի վրա հայտնաբերել են նամակ, որում գրված է եղել. «Ես գնում եմ, իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք, Հովուլիս ու իմ Գայիս լավ կնայեք, ես հոգնել եմ կյանքիցս, իմ միջի սատանան չի թողնում, որ ես կարողանամ ապրել, իմ կյանքը պրծնում է, կներեք ինձ իմ ծնողներ, ես Ձեզ շատ եմ սիրում, լավ մնացեք, ապրեք երջանիկ»:

Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել։

Այս թեմայով
am