Սերժ Սարգսյանը շատ վաղուց պետք է մեզ հանգիստ թողներ, բայց հանգիստ չի թողնում. Ալեն Սիմոնյան

Սերժ Սարգսյանը շատ վաղուց պետք է մեզ հանգիստ թողներ, բայց հանգիստ չի թողնում: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքն իր Facebook-ի էջում տարածել էր Կուտոյանի հուղարկավորության օրը Սերժ Սարգսյանի խոսքը, որը լրագրողներին ասել էր՝ ինձ հանգիստ թողեք:

«Ինձ համար տարակուսելի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը լրագրողին ասում՝ ինձ հանգիստ թողեք: Իսկ ինչո՞ւ էր ասում՝ հետագայում ես կխոսեմ, իսկ ինչու էին հուղարկավորության առիթն օգտագործում եւ քննադատում ՀՀ իշխանություններին: Ասում էին՝ չենք քաղաքականացնելու եւ հետո տեւական հարցազրույցներ տալիս դրա մասին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ Սերժ Սարգսյանը հանգիստ չի թողնում իրենց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինքը հանգիստ չի թողնում նույնիսկ  իր կուսակիցներին՝ չհեռանալով կուսակցության ղեկավարի պաշտոնից, քաղաքականության մեջ տարբեր սին հայտարարություններ անելով»:

Նա կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հեռանալով ՀՀԿ-ն շանս կունենա ինչ-որ ձեւով վերածնվելու, սերնդափոխվելու. «Բայց ինքը դա չի անում, որովհետեւ մտածում է՝, որ դրանով կխուսափի ինչ-որ պատասխանատվություններից, կամ ինչ-որ բաների քաղաքական երանգ կտա»:

 

Այս թեմայով
am