Որոշ ժամանակ հետո 5–րդ ձեւ են ծախելու. գնալու ես 5000 դրամ տաս, մի հատ 5–րդ ձեւ առնես, որ միսդ տանեն. Ցուցարար

Դուք ժողովրդին սպանում եք, սաղ–սաղ թաղքում եք։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին, ՍԱՊԾ Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանին ասացին, Էջմիածին–Աշտարակ ճանապարհը փակած գյուղացիները։

ՍԱՊԾ Արմավիրի մարզային կենտրոնի պետի խոսքով՝ կա Կառավարության որոշում եւ սա արվում է, որպեսզի կենդանիների մորթն իրականացվի սանիտարահիգենիկ պայմեններում։

«Սա արվում է, որպեսզի ինֆեկցիոն հիվանդություններից զերծ պայմաններում աշխատանքը կատարվի, ախտահանվի տարածքը, որ ամեն տեղից չգա ինֆեկցիա տարածվի։ Ամեն ինչ հենց սրա համար է արվում»,– ասաց Մկրտչյանը։

Գյուղացիները հակադարձեցին ՍԱՊԾ Արմավիրի մարզային կենտրոնի պետին. «Հենց այդ սպանդանոցից է ինֆեկցիան սկսելու։ Ավելին՝ սպանդանոցներ տանելու համար ժամանակ ենք ծախսելու, 1 օր ծախսելու ենք 1 խոզ մորթելու համար։ Եվրոպայից եք խոսում, որ եվրոխորհուրդ ենք, մաքրություն. ասում են գյուղիդ մեջ թաղում ես անում, հողի վրա մորթի կեր, դու գրողին, բայց քաղաք միսը պետք է սպանդանոցից մտնի, դա ճի՞շտ է»։

Գյուղացիների խոսքով՝ սա կարող է կոռուպցոն տարրեր պարունակել. «Սա չի աշխատելու, սա լրիվ կաշառակերություն է, որոշ ժամանակ հետո 5–րդ ձեւ են ծախելու։ Գնալու ես 5000 դրամ տաս, մի հատ 5–րդ ձեւ առնես, որ միսդ տանեն»։

 

 

Այս թեմայով
am