Բաքվում ձերբակալել են 2-ամյա երեխայի կողոպտած գողին

Բաքվի ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է նախկինում դատվածություն ունեցող Էլչին Մամեդովին, որը կասկածվում է անծանոթներից բջջային հեռախոսներ գողանալու համար:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, 1966թ. ծնված տղամարդը ձերբակալվել է հեռախոսի գողության մասին ոստիկանություն ներկայացված հաղորդումից հետո:

Ավելի ուշ պարզվել է, որ Մամեդովի հանցավոր գործունեության զոհ են դարձել ոչ միայն չափահասներ, այլև մի 2-ամյա երեխա: Տղամարդը հեռախոսը խլել է փոքրիկի ձեռքից:

Չի բացառվում, որ Մամեդովն այլ հանցագործություններ էլ է կատարել:

Այս թեմայով
am