Արմավիրի մարզի Այգեվան համայնքում 21-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել

Երեկ երեկոյան՝ 22:45-ին, ոստիկանությունը շտապօգնության կայանից հաղորդում է ստացել, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքի դաշտում ծառից մարդ կա կախված։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նա հայտնեց, որ քննիչի գլխավորությամբ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է՝ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմանում, Այգեվան համայնքի 1998 թվականի ծնված բնակիչը ինքնասպանություն է գործել։

«Նրան գտել են գյուղում՝ իրենց պատկանող ծիրանի այգում, ծիրանի ծառից կախված։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- նշեց նա։

 

Այս թեմայով
am