Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Շվեյցարական Դավոս քաղաքում այսօր` հունվարի 21-ին, մեկնարկում է 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կտևի երեք օր: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Այս համաժողովի գլխավոր թեման է լինելու կապիտալիզմի ձևավորումը բոլոր շահագրգիռ կողմերի համար:

Ամենամյա համաժողովի ծրագիրն ունի մի քանի առաջնահերթ ուղղվածություն` «Ինչպես պահպանել մոլորակը», «Հասարակությունը և աշխատանքի ապագան», «Տեխնոլոգիաները բարեկեցության համար», «Արդար տնտեսություններ» և «Առողջ ապագա»:

Տնտեսական համաժողովի կեսդարյա պատմության մեջ առաջին անգամ հաստատվել է, որ համաշխարհային 5 ամենամեծ ռիսկերն էկոլոգիական են: Խոսքը կլիմայական աղետների, կենսաբազմազանության կորստի և ցամաքային ու ջրային էկոհամակարգերի վերացման մասին է:

Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցի 117 երկրից գրեթե 3000 ներկայացուցիչ, ներառյալ 53 երկրների և կառավարությունների ղեկավարներ:  

 

Այս թեմայով
am