Մսավաճառները երկկողմանի փակել են Երևան-Սևան ճանապարհի «Արծվի թևեր» կոչվող հատվածը

Մսավաճառների բողոքի ակցիաները հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են։ Ցուցարարները երկկողմանի փակել են նաև Կոտայզի մարզի՝ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» կոչվող հատվածը։

Մսավաճառները պահանջում են չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին որոշումը՝ որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ սպանդանոցներն այսօր միայն անասունների մորթ են անում, իսկ խոզի ու տնային թռչունների մորթի տեղ Հայաստանում չկա, մինչդեռ հունվարի 15-ից օրենքով արգելում է մսի վաճառքը՝ առանց սպանդանոցից տրված տեղեկանքի։

Որոշման դեմ բողոքող ֆերմերները նաև հայտարարում են, թե սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, իսկ շատ տեղերում էլ դրանք ընդհանրապես բացակայում են, և անասուն մորթելու համար ֆերմերը ստիպված է լինում տասնյակ կիլոմետրեր անցնել։

Նշենք,որ կառավարության ընդունած որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 15-ից: Ըստ այդմ՝ ՀՀ ողջ տարածքում վաճառվող միսը՝ որպես անվտանգության երաշխիք, պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելու մասին փաստաթուղթ։

Հունվարի 20-ին բողոքող մսավաճառները բողոքի ակցիա են արել նաև կառավարության դիմաց:

 

 

Այս թեմայով
am