3 մլն դոլար. Chevrolet Corvette C8-ի առաջին արտադրական մոդելը վաճառվել է աճուրդում

Barrett-Jackson աճուրդի տունն ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում 3 մլն դոլարով վաճառել է  Chevrolet Corvette C8 մեքենայի առաջին արտադրական մոդելը:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, հատկանշական է, որ 3 միլիոնով վաճառված փոխադրամիջոցի իրական գինը 59 995 դոլար է: Այդ իսկ պատճառով մեքենայի աճուրդային գինը շատերի համար իսկական անակնկալ է եղել:

Հայտնի է, որ աճուրդը բարեգործական է եղել:

Նույն միջոցառման շրջանակում աճուրդի են հանվել Toyota Supra և Ford Mustang Shelby GT500 մեքենաների առաջին արտադրական մոդելները, որոնք վաճառվել են 2,1 և, համապատասխանաբար, 1,1 մլն դոլարով:

Աճուրդից ստացված հասույթը կփոխանցվի Դեթրոյտի մանկական հիմնադրամին:

Այս թեմայով
am