Քոչարյանի և մյուսների գործով դատախազները տուժողի իրավահաջորդի կողմից հնչած սպառնալիք չեն նկատել

Դատախազ Պետրոս Պետրոսյանը չի կարծում, որ տուժած կողմի ներկայացուցիչը սպառնալիք է հնչեցրել: Դատախազն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստում տուժած կողմի ներկայացուցիչը հայտարարել էր, որ եթե փաստաբանները «հարգալից չարտահայտվեն մարտի 1-ի մասին, կհայտնվեն նույնպիսի վիճակում»: Փաստաբանները պահանջել էին պարզել, թե կոնկրետ ինչ է ասվել:

«Մենք սպառնալիք չենք նկատել, այլապես նույնպես դատական ընթացակարգ կսկսեինք»,- հավաստիացրեց դատախազը՝ հավելելով, որ եթե կողմերը համարում են, որ սպառնալիք է եղել, դա սուբյեկտիվ ընկալում է, ապա կարող են դիմել համապատասխան ատյաններին:

Դատախազը նաեւ կարծիք հայտնեց, որ փաստաբանները դատավարությունն արհեստականորեն ձգձգում են: «Դատարանն արձանագրել է պարտավորությունների կատարումից չարամիտ խուսափում»,- ամփոփեց Պետրոս Պետրոսյանը:

 

Այս թեմայով
am