«Դուք հլը հասկացեք պետական շահը, նոր խոսեք պետական շահից». Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլին»

Ազգային ժողովում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում հայտարարեց, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախկինների պես են իրենց պահում և չեն հասկանում, թե ինչ ասել է պետական շահ։  

«Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել ու երբ մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանը այստեղից խոսում էր, ես ուզում էի ասել` պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ինչ անենք։ Ոնց որ բառացի նույն ելույթներն են` նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ»,– ասաց նա։

«Հարգելիներս, եթե ձեր նախագծին դեմ ենք, չի նշանակում պետական շահին դեմ ենք: Լավ ժողովուրդն էլ եք դուք, պետությունն էլ եք դուք, պետական շահն էլ եք դուք, իշխանությունն էլ եք դուք, բա հետո՞, Հյուսիսային Կորեա՞ ենք կառուցում: Երկխոսելու տարրական մշակույթ սովորելո՞ւ եք, ի վերջո, այս ամբիոնը, այս շենքը գաղափարների բախման համար է, ոչ թե, եթե ինչ-որ մեկը ձեզ հետ համաձայն չէ, ուրեմն պետական շահին դեմ եք»,- ասաց նա։

Պատգամավորը, դիմելով իշխանություններին, հարցրեց, թե արդյոք պետական շահն էլ են իրենք միանձնյա որոշում: «Դուք հլը հասկացեք պետական շահը, նոր հետո խոսեք պետական շահից»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:

Այս թեմայով
am