««Իմ քայլի» և «Բարգավաճ Հայաստանի» միջև քաղաքակրթական անդունդն ավելի տեսանելի է դառնում»․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ դահլիճում այսօր տեղի ունեցած միջադեպին:

«Օր օրի ավելի տեսանելի է դառնում «Իմ քայլ»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև առկա քաղաքակրթական անդունդը։

ԱԺ ամբիոնից քրեական ենթամշակույթի պաշտպանները ու ԱԺ դահլիճում հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնողներն օր առաջ պետք է ոչ միայն ենթարկվեն կարգապահական տույժի, այլև արժանան հասարակության կողմից համապատասխան վերաբերմունքի։

Հնին վերադարձ չկա ու չի լինելու երբեք»,-գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ընթացքում քաշքշուկ էր տեղի ունեցել։ Պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո նրան մոտեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը։ Բաբաջանյանը, սակայն ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները  Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:

Արձագանքելով միջադեպին՝  Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց.« Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»։

 

Այս թեմայով
am