Հայաստանի ղեկավարությունը պատրա՞ստ է նոր մակարդակով Ռուսաստանի հետ հարաբերություններին. «Գոլոս Արմենիի»

Ռուսաստանի կառավարությունում տեղի ունեցած քաղաքական եւ կադրային փոփոխությունների հետ կապված Հայաստանում շատերին մտահոգում է հետեւյալ հարցը՝ Կրեմլը կշարունակի՞ նոր իրավիճակում ընդունել Հայաստանին եւ Արցախին իր ռազմավարական շահերի համատեքստում: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման: «102-րդ ռազմաբազայի հզորության եւ հնարավորությունների ուժեղացումը միակ գործոնը չէ, որից կախված է երկկողմ հարաբերությունների վերբեռնումը: Առաջիկա 2-3 շաբաթները կպարզեն պատկերը՝ ռազմավարական գործընկերության նոր բովանդակության առումով ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ ԵԱՏՄ ձեւաչափով: Արմատական փոփոխությունները, որոնց մասին իր վերջին ուղերձում նշեց ՌԴ առաջնորդը, չեն կարող չանդրադառնալ ԵԱՏՄ-ի վրա: Նոր պահանջները կպահանջեն նոր նախաձեռնություններ եւ համագործակցության նոր մակարդակ: Հարց՝ Փաշինյանի կառավարությունը պատրա՞ստ է երկխոսություն վարել նոր պայմաններում: Տնտեսական ակումբում հետագա մասնակցությունը պահանջում է պատրաստվածություն, հակառակ դեպքում այն կարող է միայն ձեւական լինել: Նոր տարում Հայաստանում խոսեցին ապրիլից հետո գազի սակագների բարձրացման մասին: Տնտեսագետների մեծ մասի կարծիքով՝ այդ խոսակցությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այդ հարցով դեռեւս չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել: Գազի սակագների մասին հարցն ավանդաբար համարվում է քաղաքական հարց եւ գլխավորապես վերաբերում է միջպետական հարաբերությունների ոլորտին: Իշխանությունը հայտարարում է, որ բանակցությունները շարունակվում են, մասնագետները դրան թերահավատորեն են մոտենում: Ռուսաստանյան իրադարձություններն ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում են, Հայաստանում կառավարական մակարդակով երկար ժամանակ լռություն էին պահպանում, ոչ ոք չխոսեց այն մասին, որ կադրային փոփոխությունները կազդեն երկկողմ եւ ԵԱՏՄ ձեւաչափով համագործակցության վրա: Ակնհայտ է, որ ցուցանիշներով աճպարարություն անող վարչապետը, պատկառելի տնտեսագետների գնահատականներով, բավական հեռու է իրականությունից եւ պատրաստ չէ անցնել արտաքին տնտեսական գործընկերության նոր մակարդակի: Կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի ղեկավարությունն ընդհանրապես պատրաստ է համագործակցության նոր մակարդակի, մեր վարչապետն ամեն ինչ կարող է միայն խոսքերով…»,- նշում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի»-ում։ 

 

Այս թեմայով
am