Կառավարությունը որոշել է պարզաբանել, թե ինչ է նշանակում «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ»

Հաշվի առնելով ավելի վաղ հնչեցված քննադատությունը, մենք որոշել ենք պարզաբանել, թե ինչ է նշանակում «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ»: Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում նիստի ժամանակ քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ այդ հասկացության մեջ ներառված են «օրենքով գող» եւ «քրեական հեղինակություն» տերմինները: «Ինչ վերաբերում է «քրեական ենթամշակույթ» կրող խմբավորումներին, ապա այդ հասկացության մեջ ներառված է «քրեական աշխարհ» տերմինը»,- պարզաբանեց նախարարը:

Նշենք, որ ընդդիմությունը քննադատել է տվյալ նախաձեռնությունը՝ նշելով, որ այն որոշակի ռիսկեր է պարունակում եւ պետք է մշակվի: 

Այս թեմայով
am