«Ես ակնկալում եմ Գագիկ Ծառուկյանի արձագանքը, որ ԲՀԿ անունից ներողություն կխնդրեն». Արման Բաբաջանյան

Ես ակնկալում եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արձագանքը, կարծում եմ՝ Գեւորգ Պետրոսյանը չի ներկայացնում այս պահին ԲՀԿ խմբակցության եւ կուսակցության հավաքական դիրքորոշումը: Այս մասին այսօր՝ հունվարի 231-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ԲՀԿ-ականների եւ իր միջեւ տեղի ունեցած միջադեպին:

«Ես ԲՀԿ խմբակցությունից շարունակում եմ սպասել, ակնկալել, որ ԲՀԿ խմբակցության անունից ներողություն կխնդրեն այդ խմբակցության անունից հանդես գալու իրավունք ունեցող քարտուղարը եւ խմբակցության ղեկավարը»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ պետրոսյանը հայտարարել էր, որ չի զղջում իր ասածների համար, Արման Բաբաջանյանն ասաց. «Ակնկալում եմ, որ անարձագանք չի մնա այն, ինչ տեղի ունեցավ ձեր նշած պատգամավորի ելույթից հետո, որովհետեւ ես հեռու եմ  առհասարակ ԱԺ-ի դահլիճը քրեական ռազբորկայի վայր դարձնելու մտքից եւ այդպիսի մղումներ չեմ կարող ունենալ»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը նշոել է, որ սա սադրանք էր Արման Բաբաջանյանի կողմից, իսկ գեւորգ Պետրոսյանն էլ ասել է, որ ինքը անձնական վիրավորանք չի հասցրել որեւէ մեկին, որ գրոհում էին, իրենք էլ պետք է պաշտպանվեին, Բաբաջանյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ում նկատի ուներ Գեւորգ պետրոսյանն իր ելույթի վերջնամասը կառուցելիս, նա դիմում էր կառավարությանը եւ ես կարծում եմ, որ  դահլիճում գտնվող ցանկացած իրեն հարգող պատգամավոր, առնվազն պիտի անարձագանք չթողներ այդ ելույթը եւ դրա բովանդակային մասը: Հեռու եմ այն մտքից, որ Գեւորգ Պետրոսյանը կոնկրետ անձի կարող էր նկատի ունենալ: Իմ վերաբերմունքն էլ առհասարակ երեւույթին է ուղղված եւ այն մտայնությանը, որը գերակշռող է ԲՀԿ-ում: Բայց ես հույս ունեմ, որ ադյ աշխարհընկալումը, այդ աշխարհայացքը դոմինանտ չէ եւ այդ ուժի կազմում գտնվող ողջամիտ հատվածը իր մեջ ուժ կգտնի գնահատական տալու տեղի ունեցածին»:

Արման Բաբաջանյանը նկարագրելով տեղի ունեցածը նշեց, որ երբ ինքը ելույթից հետո իջնում էր ամբիոնից, պատգամավորներից մեկն իր աջ կողմից իրեն զգուշացնում էր բարձր խչոսել եւ մատ թափ չտալ. «Իմ արձագանքը եղել է ուղիղ այն տոների մեջ, եւ այն ձեւերի մեջ, որին ես ականատես եմ եղել: Ինձ ուղղվել է բարձր խոսք, ես պատասխանել եմ համարժեքորեն: Որեւէ մեկի մտքով չանցի, որ ես լինելով անկախ պատգամավոր, որեւէ ձեւով, որեւէ պարագայում կաշկանդված կլինեմ ասելու այն, ինչ տածում եմ եւ հետապնդելու ՀՀ քաղաքացու շահը: Այնպես, որ եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ եւ կաշկանդված եմ լինելու, չեմ ասելու իմ ասելիքը եւ չեմ կարողանալու պաշտպանել դա դահլիճում եւ դրանից դուրս, իրենք չարաչար սխալվում են»: նա ընդգծեց, որ Գեւորգ Պետրոսյանի խոսքը վիրավորանք էր պետությանը, ոչ թե իր անձին:

Դիտարկմանը, որ Գեւորգ Պետրոսյանն ասել է, որ «Իմ քայլի » պատգամավորները պաշտպանել են ձեզ, Արման Բաբաջանյանն ասաց. «Կարծում եմ, որ «Իմ քայլի» պահվածքը շատ տեղին էր եւ համարժեք, եւ ես ողջունում եմ նրանց պահվածքը»:

Նա հավելեց, որ համաձայն է, որ բոլոր խորհրդարաններում էլ նման միջադեպեր լինում են. «Մենք էլ պետք է պատրաստ լինենք նման բռնկումներին համարժեք արձագանքելու եւ գնահատականներ տալու: Մի բան է ելույթ ունենալ եւ ասել, մեկ այլ բան է այդ ելույթում հնչած դիրքորոշումները պաշտպանություն գտնեն սեփական խմբակցությունում: Ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ն չեն կիսում Գեւորգ Պետրոսյանի հնչեցրած տեսակետներն ու դիրքորոշումները: Ես հույս ունեմ, որ քրեական ենթամշակույթի վերաբերյալ այս քննարկումներն ավելի ու ավելի նորանոր շերտեր են բացահայտում մեր քաղաքական ներկապնակում բույն դրած այնպիսի երեւույթների, որոնք խորը արմատներ ունեն:

Ես նշեցի, որ նախորդ իշխանությունների սոցիալական բազան հիմնված է եղել հենց քրեական տարրերի վրա, եւ մենք պետք է պատրաստ լինենք նորանոր մարտահրավերների, որոնք գալու են հենց այդ կողմերից»:

Նա անդրադարձավ վերջերս մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ քրեական որոշ շրջանակներ լրատվամիջոցներ են համակարգում եւ նրանցից րոշ ներկայացուցիչներ հայտարարություններ են հանրայնացնում, Արման Բաբաջանյանն ասաց. «Սա արդեն ահազանգ է եր որպես քաղաքական գործիչ եւ մյուս ուժերը պետք է անարձագանք չթողնեն»:

Պատգամավորը նշեց, որ չի մտածել այս միջադեպի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի դիմելու մասին. «Բայց կարծում եմ, որ ԱԺ-ն որպես մեկ միասնական մարմին դեռեւս հետամուտ պետք է լինի այդ ներողությունը ստանալու ԲՀԿ խմբակցությունից եւ կուսակցությունից»:

 

Այս թեմայով
am