Անասունին որ բարձում ես, տանում ես սարը, միսը չի՞ կապտում․ Գարիկ Սարգսյանը՝ գյուղացուն

Սպանդանոցների թեմայով քննարկում ունենք, քննարկումից հետո կհասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Այս մասին Արարատի մարզում բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Սպանդանոցների համար քննարկում ունենք, քննարկմանը հասկանանք, թե ինչ է, ժամը 6-ին իրար հետ հանդիպենք, հասկանանք ինչ կարող ենք անել»,-նշեց նա։

Գյուղացիների հետ հանդիպման էր եկել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Գյուղացիները բողոքեցին՝ անասունին տեղափոխելիս խնդիրներ են առաջանում, որին ի պատասխան մարզպետը գյուղացուն հարցրեց  «Անասունին որ բարձում ես, տանում ես սարը, միսը չի՞ կապտում»։

Գյուղացին հակադարձեց, որ ժամանակի ընթացքում այդ կապտածը լավանում է։

Գյուղացիներից մեկն էլ ասաց՝ 500 կիլոգրամանոց անասունին ինչպես են հանելու «ԶԻԼ»-ը, որին ի պատասխան Գարիկ Սարգսյանն ասաց «Գյուղացի մարդ ես, չգիտես՝ ո՞նց են բարձրացնում, բարձրացնում են աստիճանի վրա, ԶԻԼ-ը հետ են տալիս, գալիս ա կուզովի մեջ»։

 

Այս թեմայով
am