«Այդ ձեր ջղային դեմքի արտահայտության տակ մենք ձեր վախերը տեսնում ենք». Հայկ Կոնջորյան

Պարոն Աբովյան Դուք իսկապես չեք հասկանում, թե ասվածի մեջ ինչ խնդիր կար, թե ձևացնում եք, որ չեք հասկանում:  Այս մասին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը,  ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը` դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին:

«Եթե Հայաստանում քրեական ենթամշակույթի, գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարը իջեցվում է այդ աստիճան շրիշակի մակարդակի, գողական, բեսեդկայի, քուչի մակարդակի և բերվում են համեմատություններ, որ հարիր չեն նաև Ձեզ, ապա հիմա ես դիմում եմ Ձեզ տիկին Զոհրաբյան, պարոն Մելքումյան, պարոն Բագրատյան, մարդիկ, որոնք քաղաքական ելույթ են ասում, դա է՞ ձեր մակարդակը, որ այդ աստիճան իջեցնում եք: Ուրեմն ես էլ ուզում եմ ասել, որ երեք տառարանիի մասով էլ, չորս տառանիի մասով էլ, եթե կարիք կա պայքարում ենք, դրա մասով էլ նաև հոդվածներ կան: Բայց պետք չէ այդ աստիճան իջեցնել. սա Ազգային ժողով է, թե ազգային քուչա»,-ասաց նա:

Հայկ Կոնջորյանն ասաց, թե այդ ինչ շնորհք է, որ մարդիկ ելույթ են ունենում ամբիոնից, մինչև հասնում են տեղ ինչ-որ «ռազբորկաներ» են սկսում, կամ մեկը մուննաթով է արձագանքում:

«Այդ ձեր ջղային դեմքի արտահայտության տակ մենք ձեր ողջ վախերը տեսնում ենք ախր, այդքան համարձակ դուխով մարդիկ եք, եկեք այստեղից խոսեք, ախր ես գիտեմ, որ այդ տեղից խոսողների մեծ մասը, որ գա այստեղ կանգնի, ոտքերը նենց կդողան, որ այդ ցնցումները դուք էլ կզգաք՝ մինչև վերջին նստարանը»,-ասաց նա և նշեց, որ նրանք ովքեր չեն կարողանում խոսել, գոնե կարողանան լռել:

«Իսկ ինչը սկսել է մեծամասնությունը քրեական ենթամշակույթի մասով՝ շարունակվելու է, և նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մնալու են պատմության մայթեզրին կանգնած»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը ելույթ ունենալով՝ նշել էր, թե ինչ հասկացողություն է «գողական աշխարհ» ասվածը: «Մի հուշում, կամ խորհուրդ ասեմ, այդ գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացողություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարեք»,-ասել էր նա: Այնուհետև, Արման Բաբաջանյանը հույս էր հայտնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար: Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև:

 

Այս թեմայով
am