Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը

Այսօր Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է ծննդյան 31-րդ տարեդարձը։ Հենրիխը մարզական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, որտեղ անց է կացրել 89 հանդիպում՝ հեղինակելով 35 գնդակ։ 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ, որի կազմում, անցկացնելով 38 հանդիպում, հեղինակել է 14 գնդակ։

2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ։ Հենրիխի տրանսֆերն արժեր 7,5 մլն դոլար։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ից տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիա»-ն ուկրաինական ակումբին 27,5 մլն եվրո է վճարել։ 2016-ի հուլիսի 2-ին Մխիթարյանը տեղափոխվում է «Մանչեսթր Յունայթեդ», իսկ 2018-ի հունվարի 22-ին՝ «Արսենալ»։

2019-ի սեպտեմբերի 2-ին Մխիթարյանը տեղափոխվում է «Ռոմա»: Հենրիխն ութ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։

Այս թեմայով
am