«Օրենքով գողերի դեմ պետք է պայքարել իրավապահ մարմիններն ուժեղացնելով». Էդմոն Մարուքյան

«Ընդունում ենք օրենք, որը հետո դառնալու է թուղթ, ենթամշակույթի դեմ չի կարողանալու պայքարել: Իրավապահ մարմինները չեն կարողանալու այն կյանքի կոչել: Այն անկիրառ է լինելու, առաջացնելու է բազմաթիվ պրոբլեմներ իրավական պրակտիկայում: Քրեական օրենսգրքում երբվանի՞ց կային բանդիտիզմ, այլ հանցակազմեր, բա էդ ինչի՞ չենք կիրառել: Ոստիկանը 120, 180 հազար դրամ փող է ստանում, ո՞նց պետք է գնա դրանց դեմ պայքարի, այս օրենքո՞վ: Վրաստանի օրինակն եք բերում: Նոր ենք զանգել, հետաքրքրվել, ամբողջ Վրաստանը օրենքով գող է, օրենքով գողերը գնացել են Վրաստանի՞ց: Մեր ասածը հետևյալն է. հանցավոր ենթամշակույթի դեմ այս օրենքն անզոր է պայքարել: Հանցավոր ենթամշակույթի դեմ պետք է պայքարել իրավապահ մարմիններն ուժեղացնելով». հունվարի 21-ին ԱԺ նիստում քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա պնդեց, որ իրավական անորոշություններն իրենք ցույց են տվել դեռևս հանձնաժողովում քննարկումների ժամանակ:

Այս թեմայով
am