«Մենք ռազբորկա չենք անում. ճնշելու տեղը ստեղ չի, դուրս կա». Գեւորգ Պետրոսյանը՝ ԱԺ-ում քաշքշուկի մասին

Մենք ռազբորկա չենք անում, ռազբորկի տեղը Ազգային ժողովի չի, պարզապես, մարդիկ կան, որ իրենք էսօր մեծամասնություն են, կարող են դահլիճում ճնշել դիմացինի այլախոհությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:

«Բայց ճնշելու տեղը ստեղ չի, դուրս կա, հասարակություն կա»,-ասաց նա՝ հավելելով. «Կռիվ չի եղել, ի՞նչ կռիվ»:

Նշենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: «ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ: Երկչոտ ու վախվորած ոստիկանությունով ենք չենք կարող պայքարել քրեական աշխարհի ու հանցավորության դեմ»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները  Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին: Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից եւ «հայաթի բիսեդկում լռվի»։

Դեռ մեկ ելույթ հետո լարվածությունը ԱԺ նիստերի դահլիճում չէր անցնում: ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին՝ ասաց. «Ռազբորկա՞ եք ուզում անեք: Չէ, ուրեմն նստեք տեղդ, լսեք ելույթը եւ մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»:

 

Այս թեմայով
am