Բելառուսը 80 հազար տոննա նավթ է գնել Նորվեգիայից

Բելառուսը 80 հազար տոննա նորվեգական նավթ է գնել, որը «Նավթան» նավթի վերամշակման գործարան կհասցվի Լիտվայի Կլայպեդա քաղաքի նավահանգստի միջոցով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել «Բելննավթքիմ» բելառուսական պետական կոնցեռնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով` լիտվական նավահանգստով նավթի մատակարարումը սպասվում է հունվարի 20-ից հետո:

Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը չի մեկնաբանել ապագայում նորվեգական նավթ գնելու Մինսկի հնարավորությունը:

Ավելի վաղ Բելառուսի փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը հայտարարել էր, որ Մինսկը ռուսական նավթի մատակարարման փոխարեն առևտրային առաջարկներ է ուղարկել Ուկրաինային, Լեհաստանին, մերձբալթյան երկրներին, Ղազախստանին և Ադրբեջանին:

Այս թեմայով
am