«Բարսելոնան» ձեռք է բերել ալբանացի հարձակվողի

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» «Ալբասետեից» ձեռք է բերել Ալբանիայի հավաքականի հարձակվող, Միլանի «Ինտերի» նախկին խաղացող Ռեյ Մանայիին, հայտնում է կատալոնական ակումբի կայքը։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ հունիս։ Նրա տրանսֆերային գինը պայմանագրով սահմանվել է 50 միլիոն եվրո։ Մանային առայժմ հանդես կգա ակումբի երկրորդ թիմում։

Մանային ընթացիկ մրցաշրջանում «Ալբասետեի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 3 գոլ։

 

Այս թեմայով
am