Սպանդանոցը կառուցեք այն մարդկանց համար, որոնք 500-ից ավել անասուն ունեն. Արմավիրի մարզի անասնաբույծները բողոքի ակցիա են անում

Այսօր անասնաբուծությամբ զբաղվողները բողոքի ակցիա են սկսել Արմավիրի և Արարատի մարզում` փակելով Երևան-Արարատ և Երևան–Արմավիր ճանապարհները: Նրանք դժգոհում են  հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից` նշելով, որ սպանդանոցները հեռու են, և մորթն իրականացնելու համար մեծ գումար է պետք ծախսել:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ վստահելի չէ նոր որոշման գործելաոճը, քանի որ այն թույլ չի տալիս կենդանու մորթը տեսնել: «Մենք ձեզանից ոչ մի ավել բան չենք ուզում, ո'չ հայհոյում ենք, ո'չ վիրավորում ենք, մի «չոբանի» փայտ ունենք, ուզում ենք` չվերցնեք: Սպանդանոցը կառուցեք այն մարդկանց համար, որոնք 500-ից ավել անասուն ունեն»,- ասաց նա: Ակցիայի մասնակցի խոսքով` անհնար է իրագործել այդ որոշումը, քանի որ հեշտ չէ կենդանիներին հեռու տանել:

Հիշեցնենք, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

 

Այս թեմայով
am