Սաուդյան Արաբիայի ԶՈՒ-ում ստեղծվել է կանանցից կազմված առաջին ռազմական ստորաբաժանումը

Սաուդյան Արաբիայի զինված ուժերում ստեղծվել է կանանցից կազմված առաջին ռազմական ստորաբաժանումը, հայտնում է Arab News թերթը:

Տեղեկությունների համաձայն` «Սաուդյան Արաբիայի զինված ուժերի շտաբի ղեկավար, գեներալ Ֆայադ ար Ռուվայլին սաուդյան բանակում կանանցից կազմված առաջին ռազմական ստորաբաժանման մեկնարկն է տվել»:

2019 թվականի հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ տվեցին կանանց զինված ուժերի մասը կազմել՝ որպես ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության, բժշկական ծառայության և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կրտսեր կապրալներ, կապրալներ, սերժանտներ և շտաբային սերժանտներ:  

Մուհամմեդ բեն Սալման թագավորի որդու` գահաժառանգ արքայազն դառնալուց ի վեր Սաուդյան Արաբիան սկսել է արագորեն փոխվել: Բարեփոխումների առաջին ալիքը վերաբերում էր հասարակության մեջ կանանց դերին: Կանանց թույլատրվել է մեքենա վարել, մարզադաշտեր հաճախել մարզական հանդիպումներ դիտելու համար, ծառայել և՛ բանակում, և՛ ոստիկանությունում:

Այս թեմայով
am