Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում կցորդիչով բեռնատարների համար բաց է. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում կչորդիչով բեռնատարների համար բաց է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 

 

Այս թեմայով
am