Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից ու շրջվել հարակից ձորակը

Հունվարի 21-ին, ժամը 01:31-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ):

Վարորդը և ուղևորը՝ Ռուբեն Պ.-ն (ծնված 1982 թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Այս թեմայով
am