Պուտինը սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը ներկայացրել է Պետդումա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը, հայտնում է meduza.io կայքը: 

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ օրինագծի դիտարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչները կլինեն սահմանադրական հանձնաժողովի համանախագահներ Անդրեյ Կլիշասը, Պավել Կրաշենիննիկովը և Տալիյա Խաբրիևան:

Պուտինը հունվարի 15-ին Դաշնային խորհրդին ուղղած ուղերձում առաջարկել էր Սահմանադրության մեջ ամրագրել նվազագույն աշխատավարձի չափը, խստացնել Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պահանջները, ինչպես նաև իշխանության ճյուղերի միջև վերաբաշխել լիազորությունները:

Բարեփոխումների վերաբերյալ հատուկ առաջարկներ պատրաստելու համար 75 հոգանոց աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել:

Բարեփոխումների վերաբերյալ համընդհանուր քվեարկությունը կարող է անցկացվել այս տարվա ապրիլին կամ մայիսին:

 

Այս թեմայով
am