Իրանը դեռ վերջնական պատասխան չի տվել Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը

Իրանը դեռ վերջնական պատասխան չի տվել լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, Այն Ասադի ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածները միայն պատասխանի մի մասն էին։ Այս մասին ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է Mehr-ը։

«Իրանցի գեներալի սպանության փաստով համապատասխան հետաքննությունը դեռեւս շարունակվում է, եւ այլ երկրների կամ ռեժիմների մասնակցության դեպքում մենք պատասխան կտանք»,- ավելացրել է Մուսավին։ «Մենք լարվածության չենք ձգտում,- ասել է նա,- մենք ձգտում ենք խաղաղության, բայց եւ այնպես, մենք հմուտ ենք պատերազմներում»։

«Մենք ապացուցել ենք, որ ողջունում ենք բանակցությունները, բայց եւ միաժամանակ մենք պաշտպանվում ենք ցանկացած ագրեսիայից»,- նշել է Մուսավին։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով սպանվել են գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքի աշխարհազորի հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը։ Հարված հասցնելու հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Իրաքի ռազմակայանները, որոնք օգտագործում են ամերիկացիները։

 

Այս թեմայով
am