«Հրանտ Դինքը մարդ էր, որի խոսքում ու սրտում խաղաղություն կար». Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն Դինքի սպանության օրը ցավակցական գրառում է կատարել

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հունվարի 19-ին` պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը, ցավակցական գրառում է կատարել Twitter-ի իր էջում:

«Հրանտ Դինքը մարդ էր, որի խոսքում ու սրտում խաղաղություն կար: Նա ուսումնասիրություններ անել սիրող լրագրող էր: Նա մեզնից հեռացավ մեր պատմության ու երկրի համար շատ դառը ձևով: Այդ դառնությունը զգում ենք ամեն անգամ նրա անունը լսելիս: Նրան հարգանքով եմ հիշում, հոգուն լույս իջնի»,- գրել է Իմամօղլուն:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

 

 

Այս թեմայով
am