Տեսախցիկը ֆիքսել է Արարատի խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը, երբ 18-ամյա 2 երիտասարդ տղաներ մահացել էին

Shamshyan.com-ը  ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է հունվարի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, երբ Opel-ը դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետեւ երկաթե գովազդային սյանն ու մեջտեղից կիսվել։

Վթարի հետեւանքով 18-ամյա վարորդն ու 18-ամյա ուղեւորը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 17-ին, ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել էր երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։ Բախման հետեւանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել էր եւ շպրտվել տարբեր կողմեր։

Վթարի հետեւանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն։

Հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։

 

Այս թեմայով
am