«Տիգրան Ավինյանն ակնհայտ կոռուպցիոն որոշում էր ընդունել՝ մի շարք «սորոսական» ԶԼՄ-ների ազատելով հարկերից». Ենոքյան

Աղասի Ենոքյանն իր էջում գրում է. «Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը լայնորեն մեկանաբանեց հայաստանյան մեդիայի կոռուպցիոն գործունեությունը՝ նշելով, որ կան հեռուստաընկերություններ, որոնց լոգոյին հենց կարելի գրել «կոռուպցիա TV»։

Խորհրդանշական է, որ 2019թ մարտի 1-ին հենց նույն կառավարության փոխվարչապետը ակնհայտ կոռուպցիոն որոշում էր ընդունել, որով Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից 2019-2020 թթ իրականացվող գործունեությունը ճանաչել էր բարեգործական եւ մի շարք առցանց հեռուստատեսությունների եւ տեղեկատվական կայքերի ազատել էր հարկերից։ Ակնհայտ է, որ այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար։

Ռուս գիտնական Լոմոնոսովը այս առիթով էր ասել «Ում կովն ասես, կարող է բառաչել, բայց քոնը պետք է լռի»»։

Այս թեմայով
am