Kia-ն առաջիկա 5 տարում 11 նոր մոդելի էլեկտրամեքենա կթողարկի

Հարավկորեական Kia ընկերությունը ծրագրում է մինչև 2025 թվականն էլեկտրական շարժիչով 11 նոր մոդելի ավտոմեքենա թողարկել: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

Նշվում է, որ այս քանակությամբ էլեկտրամեքենաների արտադրությամբ ընկերությունը հույս ունի էլեկտրական մեքենաների համաշխարհային շուկայի 6,6%-ը զբաղեցնել: Ընդ որում` ապրանքանիշի ընդհանուր վաճառքի 25%-ը կկազմեն հիբրիդային կամ էլեկտրական մեքենաները:

Առաջին մոդելներից մեկը կլինի էլեկտրական քրոսովերը, որը կկառուցվի նոր հարթակի վրա: Մեքենան մեկ լիցքավորմամբ կանցնի 500 կմ: Մեքենան հնարավոր կլինի լիցքավորել 20 րոպեի ընթացքում:

 

Այս թեմայով
am