ՆԱՍԱ-ն «տիեզերական» արևածագի ուշագրավ լուսանկար է հրապարակել

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, Instagram սոցիալական կայքի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որում տիեզերագնացները Երկրի մակերևույթին Արեգակի սկավառակի ծագելու պահն են հավերժացրել:

Կադրում պատկերված է Ֆիլիպինյան ծովի վրա մոլորակի մակերևույթը: Արևի ճառագայթներն ուղեծրային արևածագի ժամանակ ծովը ոսկեգույն են ներկել: Արևի ճառագայթները նաև ընդգծել են ամպերն ու դրանց ստեղծած ստվերը:

Տեսարանը նկարել են Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները: Կադրում տեղ է գտել նաև կայանի արևային պանելների մի մասը:

 

Այս թեմայով
am