Երեքշաբթի ճանապարհները փակելու խոստումով մսագործները դադարեցրեցին ակցիան

Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Աշոցք-Ամասիա ավտոճանապարհը։ Այդ մասին  հայտարարեց կառավարության շենքի դիմաց սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարարներից մեկը։ 

«Վրաստան տանող ճանապարհը փակ է։ Ապրե՛ք, ձեր ցավը տանեմ։ Դուք մեր համար եք կանգնած, մենք՝ ձեր։ Հելե՛ք, սաղդ փակեք», - հեռախոսով ամասիացի ցուցարարի հետ խոսելիս ասաց ցուցարարներից մեկը։

Ցուցարարները մսավաճառներին կոչ արեցին յուրաքանչյուրն իր մարզում վաղն առավոտյան՝ ժամը 08։00-ին փակել անխտիր բոլոր միջպետական ճանապարհները։

Այդ կոչից հետո ցուցարարները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան, քանի որ իրենց ոչ ոք չի լսում։

 «Երևի հիմա նստած շաուրմա են ուտում, բայց չեն իջնում մեր մոտ։ Ով կգա միս առնելու, միս չտաք», - ասացին նրանք։

 

 

Այս թեմայով
am