Ավստրալիայում ավազե փոթորկից հետո տեղացել է գոլֆի գնդակի չափի կարկուտ

Ավստրալիայի հարավ-արեւելքում ավազե փոթորկից մեկ օր հետո տեղացել է ուժեղ կարկուտ՝ գոլֆի գնդակի չափի, հայտնում է 7News հեռուստաալիքը:

Բնական անոմալիաները շարունակում են հարձակվել Ավստրալիայի վրա: Ամեն ինչ սկսվեց հրդեհներից, հետո երկրում տեղացին տեղատարափ անձրեւներ եւ հեղեղում սկսվեց: Հիմա երկրի հարավ-արեւելքում բարձրացել է ավազե փոթորիկ եւ տեղացել կարկուտ: Վերջինը վնասել է մեծ թվով ավտոմեքենաներ եւ կոտրել ծառերի ճյուղերը:

Հստակեցվում է, որ ուժեղ կարկուտը գրանցվել է Նոր Հարավային Ուելս նահանգում: Վերջին օրերին փրկարարների օգնությանն է դիմել ավելի քան 1,5 հազար մարդ, դրանցից մոտ հազարը կապված է տարերքի հետեւանքով շենքերի վնասվածքների հետ:

Կարկուտից մեկ օր առաջ նահանգում գրանցվել էր ավազե փոթորիկ՝ քամու մինչեւ 100 կմ/ժամ ուժգնացմամբ:

Հեռուստաալիքը նշում է, որ միեւնույն ժամանակ անտառային հրդեհները շարունակվում են Վիկտորիա, Հարավային Ավստրալիա, Թասմանիա նահանգներում:

 

Այս թեմայով
am