2006 թվականից ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Յուրի Չայկան լքում է պաշտոնը

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան լքում է գլխավոր դատախազի պաշտոնը և անցնում այլ աշխատանքի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Յուրի Չայկան ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևին փոխարինել է մինչ այս Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միխայիլ Միշուստինը:  

 

Այս թեմայով
am