Այս պահին ժամանակը չէ մտածել, թե ինչն ինչի հետ կապ ունի․ Գալուստ Սահակյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Հետաքննությունը վերջանա կխոսենք: Լրագրողներիկ հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը կարող է ստիպել Կուտոյանին ինքնասպանություն գործել:

Խոսելով ԱԱԾ նախկին տնօրենի մասին՝ Սահակյանը նշեց, որ վերջինս բավականին բարեհամբույր անձնավորություն էր:

Սահակյանը նշեց, որ արտասահմանում սովորող Կուտոյանը Հայաստան էր եկել, քանի որ արձակուրդի մեջ էր:

Հարցին՝ կկարողանան արդյո՞ք իրավապահները բացահայտել գործը, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց, որ Հայաստանում իրավապահ մարմինները գրեթե չեն աշխատում:

Ինչ վերաբերում է հարցին՝ նմանություն տեսնում է արդյո՞ք Կուտոյանի և Հայկ Հարությունյանի հետ տեղի ունեցածների միջև, Սահակյանն ասաց, որ չի մտածել այդ մասին. «Երբ հետաքննությունն ավարտվի կխոսենք»:

Տեսնում է արդյո՞ք կապ երկու մահերի միջև: Սահակյանը նշեց, որ այսօր մարդիկ տարբեր բաներ են խոսում. «Այս պահին ժամանակը չէ մտածել, թե ինչն ինչի հետ կապ ունի»:

 

Այս թեմայով
am