Շիրակի մարզում եւս սպանդանոցների դեմ բողոքող անասնապահները ճանապարհ են փակել

Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ կառավարության որոշումից դժգոհ են նաեւ Շիրակի մարզի անասնապահները:

Այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Բագրավան համայնքի բնակիչները, նրանք  Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել են ճանապարհը:

Նշենք, որ մի քանի հարյուր անասնապահներ այս պահին հավաքվել են Կառավարության մոտ իրենց բողոքն են արտահայտում սպանդանոցային մորթի դեմ, նրանք պահանջում են վերանայել այդ որոշումը:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:

 

Այս թեմայով
am