Փաշինյանի միլանյան ելույթն ընդհատած ու վարչապետին հարց հղած ադրբեջանցի «բլոգերը» թեկնածությունն առաջադրել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում եկեղեցի մուտք գործած և ադրբեջանցի բլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևն առաջադրվել է Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Նրա թեկնածությունը գրանցված է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2020թ. փետրվարի 9-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 17-ին:

Այս թեմայով
am