Պերմում խողովակի պայթելու հետևանքով հյուրատուն լցված եռման ջրից 5 մարդ է մահացել

Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում մի քանի մարդ է մահացել հյուրատանը խողովակների պայթելու հետևանքով: Այս մասին պարզ է դառնում ՌԴ քննչական կոմիտեի Պերմի երկրամասի քննչական վարչության պաշտոնական կայքի հայտարարությունից: 

Վերջին տվյալների համաձայն` պատահարի զոհ է դարձել 5 մարդ, ևս մի քանիսն այրվածքներով գտնվում են հիվանդանոցում:

Նշվում է, որ շենքի նկուղային հարկում խողովակ է պայթել, որի հետևանքով եռման ջուրը լցվել է սենյակ, որտեղ մարդիկ են եղել:  

Վթարը տեղի է ունեցել Ինդուստրիալնիյ շրջանի «Կարամել» հյուրատանը լույս հունվարի 20-ին:

Երկրամասի ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը նույնպես ժամանել է դեպքի վայր, որտեղ քննչական գործողություններ են իրականացվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Մարդկանց մահվան փաստով հարուցվել է քրեական գործ:

 

 

Այս թեմայով
am