Լարված իրավիճակ Կառավարության մոտ. սպանդանոցների դեմ բողոքողները փողոց փակեցին

Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակեցին  Նալբանդյան փողոցը:

Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, ովքեր փորձում են ցուցարարներին համոզել դուրս գալ ոչ երթեւեկելի հատված: Մի պահ իրավիճակը լարվեց եւ քաշքշուկ սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:

 

 

Այս թեմայով
am