«Նորից այդ ծառայությունը թողնում են ժողովրդի վրա». Ծառուկյանը` սպանդանոցների մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կենդանիների մորթը սպանդանոցներում կազմակերպելը լրացուցիչ բեռ է  դառռնալու գյուղացիների համար

«Այսօր սպանդանոցներում նորից  նույն այդ ծառայությունը թողնում են ժողովրդի վրա, ասենք թե ֆերմերների վրա, գյուղացու վրա, անասնապահությամբ ով զբաղվում է: Եթե մարդը պետք է բարձի,  պետք է տանի, պետք է էնտեղ սպանդանոցում գումար վճարի, դա նշանակում է, եթե կենդանուն հանձնելուց ստանում է 250 հազար դրամ,  ուրեմն պիտի մի 20 հազարը սրանսպորտին տա, 25 հազարը մորթելուն տա: Դրա համար յուրաքանչյուր երկրում գյուղատնտեսության համար, անաասնապահության համար դա պետությունը սուբսիդավորում է, պետք է քայլ կատարվի, մարդուն սուբսիդավորվի, որ մարդն էլ լիարժեք կարողանա դա անի, թե չէ մարդը լավ օրից չի, մարդը 3-4 կով ունի, համարում  են ֆերմեր: Մարդը մորթում ա, 3 ամիսը մեկ, գոնե իրա գոյատեւությունը պահելու համար: Եւ էսօր բոլորս էլ գիտենք, որ գյուղատնտեսության համար վիճակը շատ ծանր է: Եթե էսօր կես լիտր ջուրն արժի 200 դրամ, լիտրը այսինքն 400 դրամ, իսկ կաթը  վաճառում են 110, 120, 150 դրամ, այսինքն`մարդը էդքան մշակում է, աշխատում է, խնամում է, պահում է, կաթն ավելի էժան է, քանց թե ջուրը»,-ասաց նա:

Ծառուկյանի խոսքով` պետք է ուշադրություն դարձնել տնտեսության զարգացմանը, քանի որ այսօր ժողովրդին կերկարող գյուղատնտեսությունն է:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:

 

Այս թեմայով
am