«Ես հրեական արյուն ունեմ, և ես նախագահ եմ». Զելենսկին իր օրինակով է պատմել Ուկրաինայում հակասեմականության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայել կատարելիք այցից մեկ օր առաջ հարցազրույց է տվել The Times of Israel պարբերականին:

Լրագրողը հարցրել է, թե արդյոք նախագահը մտավախություն չունի, որ ուկրաինացի ազգայնականները կբողոքեն երկրում Հոլոքոստի հիշատակման դեմ և նշել է, որ Սիմոն Վիզենտալի անվան կենտրոնի իսրայելական գրասենյակի ղեկավար Էֆրաիմ Զուրոֆֆի խոսքով` «հազարավոր ուկրաինացիներ մասնակցել են Հոլոքոստի հանցագործություններին»:

Զելենսկին ի պատասխան նշել է, որ Ուկրաինան, ըստ Pew Research Center-ի հարցման, հակասեմականության ամենցածր ցուցանիշն ունի Եվրոպայում:

«Ես հրեական արյուն ունեմ: Եվ ես նախագահ եմ: Եվ դա ոչ ոքի չի հուզում, այնպես չէ՞: Ոչ ոքի գործը չէ: Ոչ ոք ինձ այդ մասին չի հարցնում: Իհարկե, Ուկրաինայում, ինչպես և ամբողջ աշխարհում, ներկայում և անցյալում կան որոշակի տոկոս մարդիկ, որոնք իրենց ազգից բացի ոչ ոքի չեն տեսնում: Նույնը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ֆաշիստական Գերմանիան օկուպացրել էր Ուկրաինան: Նման բարդ վերաբերմունք ցուցաբերվել էր նաև խորհրդային ժամանակ: Մենք բոլորս դա գիտենք: Բայց հիմա մենք նաև շատ լավ գիտենք, որ հակասեմականության ամենացածր մակարդակն Ուկրաինայում է: Իհարկե, մենք ունենք ծայրահեղ տրամադրված մարդկանց քանակ, բայց դա շատ քիչ է: Այդ իսկ պատճառով ես չեմ վախենում Բաբի Յառում հուշահամալիրի կառուցման դեմ բողոքից»,- նշել է Զելենսկին:

Լրագրողի մյուս հարցին, թե ինչպիսի ավանդույթներ են եղել Ուկրաինայի նախագահի ընտանիքում` հրեական, թե ուղղափառ, Զելենսկին պատասխանել է, որ իրենց ընտանիքը եղել է սովորական խորհրդային հրեական ընտանիք` շեշտելով, որ խորհրդային հրեաները մեծ մասամբ հավատացյալ չէին, քանի որ Խորհրդային Միությունում կրոն որպես այդպիսին չի եղել:   

 

Այս թեմայով
am