«Դա անելու բան չի, որ անում են». Գագիկ Ծառուկյանը` ծննդատների փակման մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վատ է գնահատում Հայաստանումծննդատների փակումը: Այսօր` հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասացԲՀԿ առաջնորդը, պատասխանելով meganews.am-ի լրագրողի հարցին։ «Դա վատ եմգնահատում, քանի որ, ասենք թե, մենք ուզում ենք` ներգաղթ լինի, տնտեսականհեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլհակառակը դա պետք է պահվի, զարգացվի, այնպես որ դա անելու բան չի, որ դա անում են»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզայինմի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքովմարզային մի շարք ծննդատներ փակվում են։

 Նշենք, որ բողոքի ակցիաներ են այս առիթովտեղի ունեցել  Մարալիկում, Եղվարդում, Աչաջրում:  

 

 

Այս թեմայով
am