Ձյուն է գալու. ջերմաստիճանը կնվազի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 20-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-24-ը` առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հունվարի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ գիշերային ժամերին հնարավոր է թույլ ձյուն: Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +2-ից +4, երեկոյան`-1-ից -3, գիշերային ժամերին` -5-ից -7 աստիճան։

 

Այս թեմայով
am