Ալիսոնի յուրահատուկ նվաճումը

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում ուժերը չափեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Պրեմյեր լիգայում Ալիսոնը դարձավ 2010 թվականից հետո գոլային փոխանցում կատարած առաջին դարպասապահը:

2010 թվականին գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան, որի փոխանցումից հետո գոլի հեղինակ էր դարձել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը:

 

Այս թեմայով
am