Էմինեմն իր նոր երգի պատճառով հայտնվել է քննադատությունների թիրախում, որում կատակում է Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

Ամերիկացի ռեփեր Էմինեմը հայտնվել է համացանցի օգտատերերի քննադատության թիրախում` իր նոր` Music to be murdered by ալբոմից Unaccommodating երգի պատճառով, որում նա կատակում է Մանչեսթեր քաղաքում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ, հայտնում է Entertainment Tonight-ը:

Էմինեմը երգում հիշատակում է մահապարտ ահաբեկիչ Սալման Ռամադան Աբեդիին, որը երգչուհու համերգի ժամանակ 22 մարդու մահվան պատճառ է դարձել:

«Իսկ ես հեռվից նայում եմ շոուին և սպասում, թե երբ դուք կսկսեք ձեր պատերազմը»,- ասվում է երգի տեքստում:

Օգտատերերը վրդովվել են այս խոսքերից ու սկսել քննադատություններ ուղղել ռեփերի հասցեին: 

«Զզվելի է, որ նա համարձակություն ունի ծաղրելու Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունները»,- գրել է օգտատերերից մեկը:

«Այս երգը ցույց է տալիս` որքանով եք դուք զրկված տաղանդից»,- գրել է մեկ ուրիշը:

Ռեփերը դեռ չի մեկնաբանել քննադատությունները:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով 22 մարդ է մահացել, 120-ը` վիրավորվել: Մեկ տարի շարունակ երգչուհին չի շփվել լրագրողների հետ ու փորձել է ուշքի գալ ողբերգությունից հետո:

 

Այս թեմայով
am