Կոտրել են պատգամավոր Գեւորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել պայուսակը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը լուսանկար է հրապարակել եւ հայտնել, որ գողացել են իր պայուսակը: Բացի այդ, լուսանկարում երեւում է, որ կոտրել են նաեւ պատգամավորի ավտոմեքենայի ապակին:

«Հուսով եմ՝ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանություն»,-գրել է Պապոյանը:

 

Այս թեմայով
am